A
A
Տնային տնտեսուհիները դաշտերում են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼոռվա թերևս ամենագեղեցիկ սարահարթը լուսաբացի հետ լցվում է հողագործ կանանց ծիծաղով ու համով զրույցներով: Տարին այնքան էլ բարեհաջող չի եղել․ մի տեղ դժգոհում են անձրևների բացակայությունից, մեկ այլ տեղում էլ՝ դրանց առատությունից։ Մի խոսքով՝ բնական տեղումները տարվա եղանակներին անհավասար են եղել, ինչն ազդել է բերքի քանակի վրա։ Այնուամենայնիվ մեր նկարահանած ագարակում բերքից դժգոհ չեն։ Կարտոֆիլահավաքը տարվա մեջ երկու ամիս աշխուժացնում է Լոռվա սարահարթի կյանքը։ Երկու ամիս սարահաթը լցվում է կանանց աղմուկով, հումորով, նաև՝ երգերով, բայց և ծանր աշխատանքով, որին հետո 10 ամիս սպասում են կարոտով:
Անկյուն+3