Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks (1)
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտիկները առաջին հաղթանակները տարան Եվրոպայի գավաթում

Հայաստանի երեք բռնցքամարտիկներ հաղթանակով սկսեցին Մոնտենեգրեում ընթացող Եվրոպայի գավաթի խաղարկությունը:

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը հաղթելով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր լեհ Յակուբ Սլոմինսկուն` առնվազն ապահովեց բրոնզե մեդալ։ Գեղեցիկ հաղթանակներ են տոնել նաև 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Իսկ ահա Գուրգեն Մադոյանը (67 կգ) և Համբարձում Հակոբյանը (80 կգ) տանուլ են տվել իրենց մենամարտերը և դուրս մնացել պայքարից:

 

Վաղը մեր 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը նոր կսկսեն պայքարը, իսկ ահա 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը կանցկացնեն երկրորդ մարտերը և կպայքարեն կիսաեզրափակիչ մտնելու համար: