Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+hajastan-19
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ

Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը հոկտեմբերի 10-13-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 24 ֆուտբոլիստ, որոնցից 11-ը ներկայացնում են ԲԿՄԱ-ն, իսկ 5-ը հանդես են գալիս արտասահմանում:

Հայաստանի Մ-19 հավաքականը հոկտեմբերի 13-ին կմեկնի Լիտվա, որտեղ հոկտեմբերի 15-ին և 17-ին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի Մ-19 ընտրանու հետ:

 

Հայաստանի Մ-19 հավաքականի նախնական կազմը.

 

Դարպասապահներ

Հայկ Խաչատրյան – ԲԿՄԱ

Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ

Դավիթ Սուքիասյան - «Վոլդերս» (Ավստրիա)

 

Պաշտպաններ

Արթուր Թալասյան - «Ուրարտու»

Գագիկ Ակուլյան - «Շիրակ»

Մհեր Թառլոյան – ԲԿՄԱ

Կոնանե Ասլանյան - «Գրենոբլ» (Ֆրանսիա)

Ստեփան Գիգոլյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

 

Կիսապաշտպաններ

Վաչե Հակոբյան – ԲԿՄԱ

Կառլեն Հովհաննիսյան – ԲԿՄԱ

Վարդան Թովմասյան – ԲԿՄԱ

Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ

Լևոն Բաշոյան - «Ուրարտու»

Գառնիկ Մինասյան - «Ուրարտու»

Սուրեն Ծառուկյան - «Շիրակ»

Նարեկ Ջանոյան - «Շիրակ»

Միշել Այվազյան - «Արարատ-Արմենիա»

Վյաչեսլավ Աֆյան - «Փյունիկ»

Էնդրյու Դարաքչյան – Օքլենդի համալսարան (ԱՄՆ)

 

Հարձակվողներ

Էդիկ Վարդանյան – ԲԿՄԱ

Արիս Կարապետյան – ԲԿՄԱ

Դավիթ Հակոբյան – ԲԿՄԱ

Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ

Երվանդ Սուքիասյան - «Սանկտ Պյոլտեն» (Ավստրիա)