ՌՂ խաղաղապահները պատրաստ են նպաստելու խաղաղությանը Հարավային Կովկասում․ Լավրով․ «Ազատություն»
Աջակցիր «Ա1+»-ինՂարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը պատրաստ է օգնել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը, մինչդեռ ԱՄՆ-ն և ԵՄ-ն անկայունություն են սերմանում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ամբողջական պահպանումն ու փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության և կայունության բանալին են» հոդվածում։ Այս մասին գրում է Ազատությունը։
Հոդվածում Լավրովը, մասնավորապես, շեշտել է, որ Բրյուսելը, «հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունները», իր «միջնորդական ծառայություններն» է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին՝ «Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկաս»։
«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստելու դրան»,- հոդվածում գրել է ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։