ՈՒԵՖԱ-ն հետաձգել է Եվրո-2024-ի Իսրայել – Շվեյցարիա հանդիպումը
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի ֆուտբոլային միությունը՝ ՈւԵՖԱ-ն, ելնելով Իսրայելում տիրող ներկա իրավիճակից, որոշել է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հետաձգել այդ երկրում նախատեսված բոլոր հանդիպումները։ Այդպիսով, հետաձգվել են հետևյալ խաղերը.
ԵՎՐՈ-2024
12.10. Իսրայել - Շվեյցարիա
2025թ Եվրոպայի Մ-21 առաջնություն
12.10. Իսրայել – Էստոնիա
17.10. Իսրայել - Գերմանիա
2024թ Եվրոպայի Մ-17 առաջնություն
11.10.-17.10.՝ մինի մրցաշար Իսրայելի, Բելգիայի, Ջիբրալթարի և Ուելսի հավաքականների մասնակցությամբ
ՈւԵՖԱ-ն առաջիկա օրերին կորոշի նաև, արդյոք ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլի Կոսովո-Իսրայել հանդիպումը կկայանա նախատեսված օրը՝ հոկտեմբերի 15-ին, թե այն նույնպես կհետաձգվի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը լայնածավալ հարձակում է սկսել Իսրայելի դեմ, որն ուղեկցվել է հրթիռային ակտիվ հարվածներով: