Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտիկներն այսօր սկսում են պայքարը Եվրոպայի գավաթի համար

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում երեկ մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունը:

 

Մրցումային առաջին օրը Հայաստանի մարզիկներն ազատ էին: Այսօր ռինգ կմտնեն մեր երեք բռնցքամարտիկները: Առավոտյան հերթափոխին 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը կմրցի իսպանացի Խոսե Բրոտոնսի հետ, իսկ 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը ուժերը կչափի ֆրանսիացի Լունես Ամրաուիի հետ: Երեկոյան հերթափոխին մեր 71 կգ քաշային Զավեն Գալստյանը կհանդիպի Ալեքսեյ Սկոմորոխայի (Ռուսաստան) հետ:

 

Վաղը պայքարը կսկսեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):