Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captusdsdsre
A A
Հասարակություն

Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով շուրջ 2000 մարդ է զոհվել

Աֆղանստանի արևմուտքում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, հայտնում է Reuters գործակալությունը:
 
«Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը 2053 է, 9240 մարդ տուժել է, 1329 տուն վնասվել է կամ ավերվել»,- հաղորդում է գործակալությունը:
 
Հիշեցնենք՝ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) երեկ տեղեկացրել էր Աֆղանստանում մինչև 6,4 մագնիտուդով մի քանի երկրաշարժերի մասին: