Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհ փողոց խաչմերուկում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում:
«Նժդեհի փողոցից Սևանի փողոցի խաչմերուկ ուղղությամբ նախկին 3 երթևեկելի գոտին կդառնա 4: Ավելացվող գոտին կգործի միայն ձախ՝ դեպի Արշակունյաց պողոտա: Գարեգին Նժդեհի - Սևանի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա և Նժդեհի հրապարակ 4 երթևեկելի գոտիներից 2-ը կլինեն դեպի ձախ, 1-ը՝ ուղիղ և ևս մեկը՝ ուղիղ և աջ:
Արշակունյաց պողոտայից դեպի Աշխատանքի հրապարակ և հակառակ ուղղությամբ դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց նախկին 4 երթևեկելի գոտիները կդառնան 5: Երթևեկությունը կկազմակերպվի 1 աջ և 4 ուղիղ սկզբունքով: Փոփոխություններով պայմանավորված՝ Արշակունյաց պողոտա- Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում մոտ 50 մ խորությամբ կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառ-կայանումը: Նժդեհի փողոցի հասարակական տրանսպորտի կանգառը կտեղափոխվի հրապարակի ուղղությամբ 10 մ: Փոփոխությունն արվել է տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում: