Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը 7-ով ավելացել է (տեսանյութ)

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը եւ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց թիվը հոկտեմբերի 4-ի ժամը 16:00-ի դրությամբ 100 հազար 632 է,  հայտնեց Նազելի Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ հաշվառվածների թիվը 96 հազար 940 է, ինչը ԼՂ-ից բռնի տեղահանվածների 97 տոկոսն է կազմում:

«Մեզ տվյալներ է փոխանցել նաև ՀՀ առողջապահության նախարարությունը: Տվյալների համաձայն՝ այս պահին Հայաստանի տարբեր բուժհաստատություններում  բուժում է ստանում 324 անձ: Նրանցից 114-ի վիճակը ծանր է, 15-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր: Վերակենդանացման բաժանմունքում շարունակում է բուժում ստանալ  8 երեխա»,-ասաց Բաղդասարյանը: