
A
A
USAID-ն Գորիսում համակարգում է Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժածներին մարդասիրական օգնությունը․ Քրիստինա Քվին
Աջակցիր «Ա1+»-ինUSAID-ն Գորիսում համակարգում է «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժածներին մարդասիրական օգնությունը»։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
«ԱՄՆ-ի USAID-ի Աղետներին աջակցության արձագանքման թիմը (DART) կարևոր աշխատանք է կատարում Գորիսում, որտեղ նրանք աշխատում են հայ և միջազգային գործընկերների հետ՝ համակարգելու ԱՄՆ մարդասիրական արձագանքը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժածներին»,- ասված է դեսպանի գրառման մեջ: