Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻԵԴ
A A
Հասարակություն

Ադրբեջանցին դատի է տվել ՀՀ- ին

 Հոկտեմբերի 5-ին ՄԻԵԴ- ը լսելու է բողոք ընդդեմ Հայաստանի։ Դիմումատուն՝ Սալման Գուրբանովն է` ազգությամբ ադրբեջանցի, որը բնակվում է Բաքվում։ Դիմումատուի 22-ամյա որդին՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, զոհվել է 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ։ Նրա մարմինը հայտնաբերվել է Հայաստանի Տավուշի մարզում։

Ըստ ՄԻԵԴ- ի` գործը վերաբերում է Հայաստանի իշխանությունների կողմից դիակը հանձնելու հետաձգմանը, որը միայն 2017թ. փետրվարի 5-ին է հանձնվել նրա ընտանիքին:

Հենվելով 3-րդ հոդվածների վրա (անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելում), 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք): 13 (արդյունավետ միջոցի իրավունք) և 14 (խտրականության արգելք ) ` դիմումատուն բողոքում է անմարդկային վերաբերմունքից, որ ինքը և իր ընտանիքը չեն կարողացել դիակը թաղել իրենց կրոնական ավանդույթի համաձայն, որ արդյունավետ պաշտպանության միջոցներ չեն եղել։