Բացել լրահոսը Փակել լրահոսը
383834843_270067439322699_7954173243735217196_n
A A
Հասարակություն

Արտավան գյուղում տրակտորը գլորվել է ձորը․ կա տուժած

Սեպտեմբերի 27-ին, ժամը 15:54-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտավան գյուղի «Չրախլու» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ տրակտորը գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ «UMZ» մակնիշի տրակտորը (վարորդ` Ի. Գ., ծնված 1968 թ․) գլորվել է ձորը (մոտ 70 մ). վարորդը ստացել է ոտքի կոտրվածք։
 
Փրկարարները Ի․ Գ․-ին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բուժմիավորում, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
 
Տրակտորը ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։