
A
A
ԵՊՀ-Ն Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին մատուցելու է իրավաբանական անվճար ծառայություններ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի պետական համալսարանը իր ներուժն ու ռեսուրսները տարբեր եղանակներով պատրաստ է ծառայեցնել՝ աջակցելու Արցախից բռնի տեղահանված ու Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին։
Տեղեկացնում ենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան հոկտեմբերի 2-ից Արցախից բռնի տեղահանված և իրավական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին մատուցելու է իրավաբանական անվճար ծառայություններ (բանավոր խորհրդատվություններ, անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում)։
Դիմելու համար անհրաժեշտ է մոտենալ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ (2-րդ ուսումնական մասնաշենք) կամ զանգահարել (+374 60) 710 241 հեռախոսահամարին։
Կլինիկայի գործունեությանը և այլ մանրամասների հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.ysu.am/group/565 ։