
A
A
Պեսկովը տեղեկություններ չունի Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու մասին
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետում, հայտնում է Ռիա նովոստին։
«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, այդ պատճառով ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետում ձերբակալել է իր ամուսնուն։