«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ» խաղը մեկնաբանում են գլխավոր մարզիչները
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում 3-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» 3:1 հաշվով հաղթել է 2-րդ հորիզոնականում ընթացող «Ալաշկերտին»: Թիմերի գլխավոր մարզիչներն այսպես են մեկնաբանել խաղը:
Վարդան Մինասյան («Արարատ-Արմենիա»). «Բարդ հանդիպում էինք սպասում: Այդպես էլ եղավ: Այն ինչ պլանավորել էինք պաշտպանությունում և հարձակման գծում, ստացվեց: Թիմը շատ կազմակերպված խաղաց: Կարող եմ ասել, որ սա մեր լավագույն խաղն էր այս առաջնությունում: Ճիշտ է, մենք քիչ էին տիրում գնդակին, սակայն վերահսկում էինք խաղի ընթացքը»:
Վահե Գևորգյան («Ալաշկերտ»). «Շատ վատ սկսեցինք հանդիպումը: Մրցակիցն խաղի սկզբում ավելի ագրեսիվ էր, հավաքված: Կարելի է ասել, մենք ձախողեցինք սկիզբը: Ուշ վերադարձանք խաղ, հաշիվը արդեն 1:0 էր: Առաջին խաղակեսում երկու լավ պահ ունեինք, բայց չօգտագործեցինք: Երկրորդ խաղակեսում եղավ այն, ինչ-որ եղավ: 10 հոգով դժվար է պայքարել, երբ հաշվի մեջ զիջում ես 0:2 հաշվով, բայց թիմը հավաքվեց, բնավորություն ցույց տվեց: «Արարատ-Արմենիան» կարող էր խոշոր հաշվով հաղթել, բայց մենք էլ 3-4 պահեր ունեցանք, որից մեկը վերջին վայրկյանին օգտագործեցինք»:
Նշենք, որ «Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո վաստակեց 19 միավոր և հավասարվեց հենց «Ալաշկերտին»: