Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը գիշերվա ընթացքում Գորիս համայնքում շարունակել է հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: ‼
 
Այս պահին ևս Պաշտպանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ գտնվում է Սյունիքի մարզում:
 
Տեղում իրականացնվում են փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են մանրամասն տեղեկություններ:
 
Նախօրեին Պաշտպանն այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան:
 
Անահիտ Մանասյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ հետևել է կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ:
 
Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են: