A
A
Էդգար Սևիկյանը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի հավաքական
Աջակցիր «Ա1+»-ին«Պարի Նիժնի Նովգորոդ» ֆուտբոլային թիմի հարձակվող Էդգար Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական։ Այդ մասին հայտնում է ռուսական ակումբը:
«Էդգար Սևիկյանը Հայաստանի հավաքականում կլինի հոկտեմբերի 9-ից 18-ը: Այդ ընթացքում նա Ռիգայում կմասնակցի Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիայի ընտրանու հետ խաղին (հոկտեմբերի 12) և Ստրումիցա քաղաքում Հյուսիսային Մակեդոնիայի հետ նախատեսված (հոկտեմբերի 17) ընկերական հանդիպմանը», - նշում է աղբյուրը:
Ի դեպ, Էդգար Սևիկյանը վերջերս մերժել էր Ռուսաստանի հավաքականի հրավերքը և հայտարարել, որ որոշել է հանդես գալ Հայաստանի դրոշի տակ։