Բացել լրահոսը Փակել լրահոսը
1120179 (1)
A A
Հասարակություն

ՌԴ խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին ձերբակալել են

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին ձերբակալել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել Է ՌԴ ուժային գերատեսչությունների աղբյուրը:

«Հանցագործության մեջ առաջին կասկածյալները ձերբակալված են»,-ասել է նա:

Աղբյուրը հավելել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կորպուսի հրամանատարին, որի ենթակաները մեղավոր են ռուս զինծառայողների մահվան համար, հեռացրել են պարտականություններից:

Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղում հրաձգային զինատեսակներից գնդակոծության է ենթարկվել ՌԴ խաղաղապահների տեղափոխող մեքենա, որում գտնվող զինվորականները զոհվել են։