Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻՖԱ-ն չեղյալ համարեց արդյունքը

Սպորտ
4e15f1fd7a10ba1ad528bb1a2b51e6b9

ՖԻՖԱ-ն, այնուամենայնիվ, չեղյալ համարեց Էստոնիա - Բուլղարիա ընկերական հանդիպման արդյունքը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 9-ին Անթալիայում կայացած խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2, ընդ որում բոլոր 4 գոլերը խփվել էին 11 մ հարվածով: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կայացրած որոշումը վկայում է այն մասին, որ այդ հանդիպումը պայմանավորված բնույթ է կրել:

Սակայն ՖԻՖԱ-ն մտադիր չէ պատժել երկու երկրների ֆեդերացիաներին, քանի որ ոչ մի ապացույց չկա, որ խաղի հաշիվը պայմանավորվել էին դրանց ղեկավարները: Ավելին, հենց Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան էր կասկած հայտնել խաղի արդյունքի արդարության հարցում: