Արսեն Գալստյանը կպայքարի 3-րդ տեղի համար
Ստամբուլում մեկնարկած ձյուդոյի 2011 թ Եվրոպայի առաջնության առաջին օրը մեր ձյուդոյիստներից անգաջող հանդես եկան:
60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը առաջին փուլում հաղթեց Սլովենիան ներկայացնող Մատիայ Տրբովիչին, սակայն հետո պարտվեց վրացի Բետկիլ Շուկվանիին եւ դադարացրեց պայքարը: Իսկ ահա Ռուսաստանը ներկայացնող մեր հայրրենակից Արսեն Գալստյանը Վրաստանի երկրորդ մասնակից Ամիրան Պապինաշվիլու հետ մարտում կպայքարի երրորդ տեղի համար:
Իսկ ահա 66 կգ քաշային կարգում Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը պարտվեցին եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: Կանանց մրցումներում Հայաստանը ներկայացնող 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը առաջին մարտում հաղթեց Բելգիայի մարզուհի Շառլին Վան Սնիսկուն, բայց հետո զիջեց գերմանուհի Սեւերին Պեշչին եւ նույնպես ավարտեց ելույթները: