Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronjan 19.09.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը պատասխանել է ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի մեղադրանքներին

ԱՄՆ ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երեկ բաց նամակ է հղել շախմատային հանրությանը, որում իր մտահոգությունն էր արտահայտել կապված Արցախում ստեղծված վիճակիր հետ:

«Ստեփանակերտ քաղաքը, որտեղ ապրում են ինձ հարազատ մարդիկ, և ամբողջ Արցախն, ավելի քան ինը ամիս շրջափակման մեջ է։ Սա նշանակում է, որ այնտեղ չի մատակարարվում սննդամթերք, այդ թվում՝ երեխաների բնականոն զարգացման համար անհրաժեշտ սննդամթերք, դեղամիջոցներ, այդ թվում այնպիսին, որոնք անհրաժեշտ են սրտի հիվանդության հետ կապված խնդիրներ ունեցող տարեցների համար:

Աշխարհում արդեն սկսում են արտասանել «ցեղասպանություն» բառը։ Եվ սա 21-րդ դարում։

Շրջափակումը պայմանավորված չէ անհրաժեշտությամբ, ռազմավարական նշանակությամբ կամ որևէ այլ պատճառով։ Ընդհանրապես, դժվար է ասել, թե որն է պատճառը, երբ հասարակ մարդիկ զրկված են ամենաանհրաժեշտ բաներից։

Ես հոգնել եմ լռելուց, և կարծում եմ, որ մարդիկ, ովքեր կարեկցում են և չեն կարողանում նայել, թե ինչպես են սովամահ լինում 120 հազար մարդիկ, մեծամասնություն են կազմում:

Դիմում եմ իմ ընկեր գրոսմայստերներին. մենք իրավունք չունենք մեր լռությամբ արդարացնել տեղի ունեցողը։ Եվ ես վստահ եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերներին ամենևին հետաքրքրված չեն այն անմարդկային իրավիճակով, որը Իլհամ Ալիևը ստեղծում է Ղարաբաղի ժողովրդի համար։

Արթնանանք, ժողովուրդ։ Մենք չենք կարող մեր լռությամբ թույլ տալ, որ տեղի ունենա մի բան, որի համար մարդկությունը դարեր շարունակ ամաչելու է: Մենք պարտավոր ենք խոսել կատարվածի մասին և փորձել լսելի դառնալ նրանց, ովքեր կարող են փոխել այս ամոթալի իրավիճակը», - գրել էր նա:

Իսկ այսօր Լևոն Արոնյանը նամակ է գրել արդեն ադրբեջանցի շախմատիստ Շահրիար Մամեդյարովին, որը, ինչպես երևում է պատասխանից, արձագանքել է մեր հայրենակցին:

«Բարև, Շահրիար:

Ես տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» գրել ես ինձ։ Ես ձեզ ճանաչում եմ երկար տարիներ և սիրում եմ ձեր ընտանիքին և ձեզ, որպես սիրելի մարդիկ, չնայած վերջին ժամանակներին հեռու ենք միմյանցից:

Դուք երբեք չէիք ասի այն բառերը, որոնց տակ ձեր ստորագրությունն է դրված։ Դուք բարի և հասկացող մարդ եք։

Ես հիմա չեմ ուզում հրապարակավ պատասխանել իմ հասցեին հնչող մեղադրանքներին, դուք ինձ ճանաչում եք և գիտեք, որ ես երբեք որևէ մեկին չեմ խաբել՝ ո՛չ իմ անձնական կյանքում, ո՛չ հրապարակավ։

Երբ Ալյոխինը 30-ականներին պատվիրված հոդված է գրել արիական շախմատի մասին, նա երկար տարիներ փորձել է ոչնչացնել իր կյանքի այդ ամոթալի էջը։ Աստված տա, որ այլեւս ստիպված չլինեք նման նամակներ գրել։

Հարգանքներով ձեր, Լևոն»: