Հայաստանի պատանի 5 շախմատիստ պայքարում է եվրոպական մեդալների համար
Աջակցիր «Ա1+»-ինՌումինիայի Մամայա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր կայացել են նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատիստներ, 14-ամյա Բենիկ Ագասարովը և 18-ամյա Արսեն Դավթյանը, տանելով հերթական հաղթանակները, վաստակեցին 7 միավոր և իրենց տարիքային խմբում այժմ զբաղեցնում են 1-ին տեղը: Նրանք, միանշանակ, չեմպիոն դառնալու գլխավոր թեկնածուներն են:
Մեդալների համար պայքար են մղում նաև 12-ամյա Տիգրան Համբարձումյանը և 16-ամյա Էրիկ Գասպարյանը, որոնք ընթանում են 4-րդ հորիզոնականում և մեկ միավորով են ետ մնում իրենց խմբերի առաջատարներից:
Աղջիկներից մրցանակային տեղի համար պայքարում է միայն 14-ամյա Անի Ավետիսյանը, որը հաղթել է վերջին չորս տուրերում և վաստակել 6 միավոր: Նրան առաջատարից բաժանում է ընդամենը մեկ միավոր:
Վաղն առաջնությունում կայանան վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները: