Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Մենք պետք է այդ ճանապարհին անդրադառնանք ուժով․ Թևան Պողոսյան (տեսանյութ)

«Մենք պետք է այդ ճանապարհին անդրադառնանք ուժով։ Եթե ուզում ենք մեր 120 հազար հայրենակիցներին փրկել շրջափակումից, այսօրվա դրությամբ մնացել է այդ սցենարը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքին։

Թ․Պողոսյանը նաև հավելեց, թե «այսօր ունենք մի իրավիճակ, որ Ադրբեջանն Արցախի չորս կողմը զորք է շարել»։ Նրա կարծիքով նման պայմաններում հայկական կողմը պետք է մշակի ամենատարբեր սցենարներ և պատրաստ լինի դրանց։

«Սցենարներ կան, որ կարող է պարտիզանական կռվի խնդիր բացվել, սցենարներ կան, կարող է ուղիղ առճակատման հարց առաջանա։ Սցենարներ կան, որ պետք է կարողանանք ինչ-որ կերպ ուտելիք հասցնել, որ մարդիկ այնտեղ մնան, ու Արցախը հայկական պահենք»,- հավելեց նա։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։