Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Երևանյան լճի վրա առաջին լողացող արևային ֆոտովոլտային կայանն է բացվել

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Երևանյան լճի վրա կառուցված առաջին լողացող արևային ֆոտովոլտային կայանի բացման արարողությանը:
 
Միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և այլ պաշտոնյաներ։
 
Կայանը կառուցվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ և Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ:
Նախարարը ողջունել է այս նախաձեռնությունը և հույս հայտնել, որ չնայած լողացող արևային կայանի հզորությունը փոքր է, սակայն այն ու նմանատիպ այլ կայաններ կարող են նոր հեռանկարներ բացել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման համար: «Վստահ ենք, որ նմանատիպ ծրագրերն ունենալու են դրական ազդեցություն և նպաստելու են ոլորտի զարգացմանը և Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»,-ասել է նախարարը և հավելել՝ ՀՀ կառավարությունը բավական մեծ ուշադրություն է դարձնում էներգետիկ ոլորտում այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը, բավական շատ խթանող ծրագրեր կան և այս կայանը այդ քաղաքականության արդյունք է։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ևս ողջունել է կայանի բացումը և Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի նորարարական տեխնոլոգիաների զարգացումը։