Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+turkia 9.09.
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական փուլի հերթական խաղում հյուրընկալվելիս ոչ-ոքի ավարտեց Թուրքիայի հետ հանդիպումը:

Առաջին խաղակեսում կողմերը չկարողացան գոլ խփել, իսկ ահա երկրորդ կեսի 49-րդ րոպեին Արտակ Դաշյանը բացեց հաշիվը: Մեր ընտրանին ամեն գնով փորձեց պահպանել առավելությունը, սակայն 88-րդ րոպեին դաշտի տերերին հաջողվեց սուր հակագրոհ կազմակերպել և վերականգնել հավասարակշռությունը՝ 1:1:

Թուրքիայի հավաքականն այս խաղից հետո վաստակեց 10 միավոր և շարունակում է գլխավորել աղյուսակը: Հայաստանի և Խորվաթիայի ընտրանիները 7-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը:

Հաջորդ խաղում մեր հավաքականը սեփական դաշտում կընդունի հենց Խորվաթիայի ազգային թիմին: Այդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին: