Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess 8.09.
A A
Սպորտ

Հայաստանի 4 շախմատիստ երեք անընդմեջ հաղթանակ է տարել Եվրոպայի առաջնությունում

Ռումինիայի Մամայա քաղաքում շարունակվում է 2023 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը։

 

Երեք տուրից հետո Հայաստանի պատվիրակներից չորսը հաղթել են բոլոր պարտիաներում և այժմ առաջատար են իրենց տարիքային խմբերում: Նրանք են Էրիկ Չաքրյանը (մինչև 18 տղաներ), Բենիկ Ագասարովը (մինչև 14), Տիգրան Համբարձումյանը (մինչև 12) և Հայկ Մաթևոսյանը (մինչև 8):

 

Մեր 7 մասնակիցները վաստակել են 2,5-ական միավոր և անմիջապես հետապնդում են առաջատարներին: Ահա նրանք՝ Էմին Օհանյան (մինչև 18), Ռուդոլֆ Փաշիկյան (մինչև 16), Նարեկ Ղազարյան (մինչև 14), Վաչե Քոչարյան (մինչև 12), Դավիթ Ստեփանյան (մինչև 10), Նարե Իսախանյան (մինչև 10 աղջիկներ) և Մանե Հակոբյան (մինչև 10 աղջիկներ):

 

Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Հայաստանից մասնակցում են 36 շախմատիստ՝ 26 տղա և 10 աղջիկ: