Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro-2023
A A
Սպորտ

Այսօր կվերսկսի ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական փուլը

Այսօր կվերսկսի ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլը: 5-րդ տուրի մրցումային առաջին օրը կկայանան 6 հանդիպում:

B խումբը 12 միավորով գլխավորող Ֆրանսիայի ընտրանին կհյուրընկալի Իռլանդիային: Հաղթելու դեպքում աշխարհի կրկնակի չեմպիոնը կապահովի իր մասնակցությունը Եվրո-2024-ում եզրափակիչ մրցաշարում: Նիդեռլանդները, որոնք երկու խաղում 3 միավոր են վաստակել, կհանդիպեն 2-րդ տեղում ընթացող Հունաստանի հետ, որը երեք խաղից հետո ունի 6 միավոր: Հենց այս երկու թիմերն էլ կպայքարեն երկրորդ ուղեգրի համար:

G խմբում միմյանց հետ կհանդիպեն երկու առաջատարները՝ Սերբիան ու Հունգարիան, որոնք արդեն 4-6 միավորով առաջ են իրենց հետապնդողներից: Նրանց կարող է հակադրվել միայն Չեռնոգորիան, որն ընթացիկ տուրում կխաղա խմբի ետնապահի՝ Լիտվայի հարկի տակ: Բուլղարիայի ընտրանին արդեն 10 միավոր է կորցրել և դժվար թե կարողանա հասնել առաջատարներին:

H խմբի երկու առաջատարները՝ Ֆինլանդիան ու Ղազախստանը, նույնպես կհանդիպեն միմյանց հետ: Սակայն, ի տարբերություն մնացած խմբերի, այստեղ դրանց անմիջապես հետապնդում են Դանիան ու Սլովակիան, որոնք այս տուրում մրցելու են ետնապահների՝ Հյուսիսային Իռլանդիայի և Սան Մարինոյի հետ: Երկու ուղեգրերի համար պայքար կմղեն հենց առաջին չորս տեղերում գտնվող թիմերը