A
A
Հայաստանը ոսկե մեդալներ է նվաճել խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 3-ից Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած խուլերի ըմբշամարտի մեծահասակների, երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն նվաճել են 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Մեծահասակների պայքարում հաղթող է ճանաչվել Սենիկ Սերոբյանը: Պատանիների պայքարում ոսկե մեդալի է արժանացել հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Արման Ասատրյանը: 55 կգ քաշային Գևորգ Սողոյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը:
Հայաստանի թիմը կազմված է 14 մարզիկից: Խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 11-ին: