Երևանում սեպտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության տարածքում այսօր կեսօրից հետո, սեպտեմբերի 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում այսօր հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը այսօր Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախի Հանրապետությունում կնվազի 3-5 աստիճանով։
«Մինչև սեպտեմբերի 7-ը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,- հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Երևան քաղաքում սեպտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կլինի +35…+37, գիշերը` +18…+20 աստիճան։
