A
A
Սոթքում զոհված զինծառայողները Մասիս համայնքից էին
Աջակցիր «Ա1+»-ինՄասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը:
Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին: Ուժ ու տոկունություն ձեզ: