Բացել լրահոսը Փակել լրահոսը
370049242_706350738187294_7924827989261749661_n
A A
Հասարակություն

«Յուքոմ»-ը պարզաբանում է տարածել

Ի գիտություն բաժանորդների
 
Հարգելի´ բաժանորդներ, «Յուքոմ» ՓԲԸ շարժական և ֆիքսված ցանցերում տեխնիկական խնդրի առաջացման հետևանքով կարճ ժամանակահատվածով անհասանելի էին կապի ծառայությունները:
 
Ֆիքսված կապի ծառայությունները վերականգնվել են րոպեների ընթացքում, իսկ շարժական կապի ծառայություններն ի սկզբանե վերականգնվել են 3G ցանցի մակարդակով, այնուհետև` նաև 4G:
 
Առանձին դեպքերում շարժական ինտերնետի հասանելիությունը դեռ կարող է վերականգնվել:
 
Այլ երկրի օպերատորին միանալու առանձին դեպքերը, որոնք ի հայտ են եկել ռոումինգի ծառայությունն ակտիվացրած բաժանորդների մոտ, պայմանավորված են տեխնիկական խնդրով և կոնկրետ տեղանքում հեռախոսի համար այդ պահին առավել հասանելի ազդանշանով:
 
Հայցում ենք ձեր ներողամտությունը ծառայությունների ժամանակավոր խափանման համար: