Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռ է կործանվել․ ուղևորների թվում է եղել Եվգենի Պրիգոժինը․ Ria.ru
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ Տվերի մարզում վթարի է ենթարկվել Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ Տվերի մարզում՝ Կուժենկինո գյուղի մոտ, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Ինքնաթիռում եղել է տասը մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ։ Նախնական տեղեկություններով՝ բոլորը մահացել են»,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Ria.ru-ն։
Նշվում է, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում։
Ռոսավիացիան հայտարարել է, որ ըստ ուղևորների ցուցակի՝ նրանց թվում է նաեւ «Վագների» առաջնորդ Եվգենի Պրիգոժինը։
ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ հետաքննություն է սկսվել ինքնաթիռի կործանման փաստով։