Հանրային իրազեկման աշխատանքները իրականացվում են 18 անօդաչու թռչող սարքերի միջոցով
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ փրկարար ծառայության կողմից հակահրդեհային միջոցառումներին ուղղված լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքները շարունակվում են:
Հայաստանի Հանրապետությունում ջերմային ֆոնի բարձրացմամբ պայմանավորված՝ անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, ինչպես նաև հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով, ս.թ. օգոստոսի 22-ի դրությամբ, ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է 574 աշխատանքային խումբ, որից 470-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից, 104-ը՝ ՆԳՆ ոստիկանության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության և ընդերքի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցների հետ համատեղ: Ներգրավվել են 1357 փրկարարական ծառայող, ինչպես նաև ոստիկանության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մի շարք աշխատակիցներ, կամավորներ:
Ընդհանուր առմամբ իրազեկում է իրականացվել 5467 օբյեկտներում, հանրային վայրերում և անտառամերձ տարածքներում: Մարդաշատ վայրերում փակցվել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ 8054 պաստառներ: Հանրային իրազեկման աշխատանքները յուրաքանչյուր օր իրականացվում են նաև 18 անօդաչու թռչող սարքերի միջոցով: Հերթապահություն է իրականացվել 213 խմբերի ուժերով (մարտական հաշվարկ)՝ 730 փրկարարական ծառայողների ներգրավմամբ։
Հանրապետությունում ստեղծված բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակից ելնելով՝ նշված համալիր միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։