«Բարսելոնան» պահանջում է 6 մլն փոխհատուցում
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» դատական գործ է հարուցել տեղի "Radio Popular S.A (COPE)" ռադիոյի դեմ եւ պահանջել 6 մլն եվրո փոխհատուցում:
Ինչպես տեղեկացնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքէջը, այս տարվա մարտի 13-ին այդ ռադիոյի լրագրող Խուան Անտոնիո Ալկալան «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին եւ բժիշկներին մեղադրելով դոպինգ օգտագործելու մեջ:
«Հաշվի առնելով «Բարսելոնայի» անվանը, իմիջին եւ հեղինակությանը հասցրած վնասներին, ակումբը ռադիոյից պահանջում է 6 190 090 եվրո փոխհատուցում» - նշված է ակումբի պաշտոնական հայտարարությունում:
Ռադիոյի ներկայացուցիչն այդ կապակցությամբ ասել է, որ լրագրողը պարզապես մեջբերել է Մադրիդի «Ռեալի» ներկայացուցչի խոսքերը, ըստ որի «Բարսելոնայում» եւ «Վալենսիայում» ժամանակին աշխատել են կասկածելի բժիշկներ, որոնք ֆուտբոլիստներին դոպինգ են տվել: