Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վառել են հայրական տունը

Սպորտ
ddabd048244a98f881fd996fdc5e0bbf

Կոտ դ'Իվուարում կառավարության դեմ պայքարող խռովարարները այրել եւ հիմնահատակ են արել այդ երկրի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիդիե Դրոգբայի հայրական տունը: Այդ մասին տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները: Այրված տանը ապրելիս են եղել ֆուտբոլիստի հայրը եւ մնացած բոլոր հարազատները:

Ֆուտբոլիստի անձնական մամուլի քարտուղարը հաստատել է այդ փաստը, սակայն միջադեպի մասին կոնկրետ տվյալներ չի հայտնել: Ըստ տեղական լրատվամիջոցների խռովարարները անվանի խաղացողի հայրական տան վրա են հարձակվել այն պատճառով, որ ֆուտբոլիստը լավ հարաբերությունների մեջ է երկրում ռազմական դիկտատուրա հաստատած Լորան Գբագբոյի հետ:

Մի քանի ամիս առաջ Դիդիե Դրոգբան մարտնչող կողմերին կոչ էր արել դադարեցնել քաղաքացիական պատերազմը, սակայն այն այդպես էլ մնացել է որպես «ձայն բառբառոյ յանապատի»: