Բացել լրահոսը Փակել լրահոսը
գազ
A A
Հասարակություն

Լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ (տեսանյութ)

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված հերթական ստուգման արդյունքում պարզվել է, ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԲԼՈՒԽԵՐԻ» ԱՁ-ին պատկանող լցակայանը (հասցե` Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, արտադրական թաղամաս 1) գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ։
Տնտեսվարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության, ինչպես նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հանձնարարությամբ լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։