A
A
Շարունակաբար կեղծ լուրեր տարածելով՝ Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար․ Արցախի ՊՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում։ Այս մասին հայտարարել է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 16-ին ժամը 19:40-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով՝ Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար»,-ասված է Արցախի ՊՆ-ի հայտարարության մեջ։