Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Հասարակություն

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ընդունելության ժամկետները երկարացվում են․ հայտարարություն

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է, որ 2023-2024 ուստարվա 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ընդունելության ժամկետները երկարացվում են մինչև օգոստոսի 30-ը:

Դիմումներն ընդունվում են ս.թ. օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 30-ը, ժամը 10:00-ից 17:00-ն (բացի հանգստյան և ոչ աշխատանքային օրերից): Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. 1. Դիմում, որը լրացվում է տեղում, կամ էլեկտրոնային (www.monte.am կայքում),

2. Տեղեկանք՝ հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (ներկայացնել անձամբ),

3. Ձև 63 և քաղվածք՝ երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից,

4. Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով),

5. 10-րդ դասարան ընդունվելու համար 9-ամյա՝ հիմնական կրթության վկայականը,

6. Ծննդյան վկայականը (անձնագիրը) և պատճենը,

7. ՀԾՀ (սոցքարտ) քարտը և պատճենը,

8. 3x4 չափի 4 լուսանկար,

9. Ծնողի անձնագրի և սոցքարտի պատճենները:

Ռազմամարզական վարժարանում կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով: Վարժարանի սաների համար սահմանվելու է կրթաթոշակ։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության և քննությունների հետ կապված լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ +374 (60) 71-30-00, +374 (60) 71-30-03, +374 (60) 71-30-01, +374 (99) 04-26-22 +374 (91) 99-95-30

հեռախոսահամարների միջոցով կամ այցելելով ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան (ք. Դիլիջան, Պարզ լճի 5, 24/1, 26/1)։