A
A
Մերոնք մեդալներ չնվաճեցին
Կազանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 2011 թ առաջնության երրորդ օրը Հայաստանի հավաքականին չհաջողվեց հարստացնել մեդալների հավաքածուն:
Տղամարդկանց 69 կգ քաշային կարգում Սամվել Գրիգորյանը եւ Վանիկ Ավետիսյանը զբաղեցրին համապատասխանաբար 5-րդ եւ 6-րդ տեղերը: Սամվելը պոկում վարժությունում ցույց տվեց 140 կգ արդյունք, հրում վարժությունում` 173 կգ, երկամարտում` 313 կգ: Վանիկ Ավետիսյանը նրան զիջեց 1 կիլոգրամով` 312 (138+174):
Այսօր մրցասպարեզ կմտնեն 77 կգ քաշայիններ Արայիկ Միրզոյանն ու Աղասի Աղասյանը: