Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել․
«Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի առանձին հայցերից հետո Հաագայի շրջանային դատարանը վճիռ է կայացրել Նիդերլանդներում ադրբեջանա-թուրքական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ՝ հայերի հանդեպ ատելություն քարոզելու և հրապարակայնորեն վիրավորելու համար», գրել է նա։