Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Գ. Պետրոսյանը 3-րդ հաղթանակը տարավ

Սպորտ
deb2e8b51afd82c55cfcb1421f537b98

Դուբայում շարունակվում է շախմատի խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի 10 շախմատիստներ:

Նրանցից առավել հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Դավիթ Գ. Պետրոսյանը, որը երեք տուրից հետո տարել է նույնքան հաղթանակ եւ մրցաշարի եւս 4 մասնակիցների հետ բաժանում է առաջին տեղը:

Առաջատարներից կես միավոր քիչ են վաստակել մեր շախմատիստներ Սամվել Տեր-Սահակյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Քոթանջյանը, Գեւորգ Հարությունյանը եւ Աշոտ Անաստասյանը: Զավեն Անդրիասյանը եւ Վլադիմիր Հակոբյանը իրենց ակտիվում ունեն 2-ական միավոր եւ զբաղեցնում են միջին տեղեր:

Այսօր տեղի ունեցող 4-րդ տուրում Դավիթ Գ. Պետրոսյանը սեւերով կհանդիպի հնդիկ գրոսմայստեր Քրիշնան Սասիկիրանի հետ: Ի դեպ, Հնդկաստանից մրցակիցներ են բաժին հասել նաեւ Արտաշես Մինասյանին, Զավեն Անդրիասյանին եւ Հովիկ Հայրապետյանին: