
A
A
Անպատժելիությունը կանաչ լույս է վառում նոր ոճրագործությունների համար. Վահան Կոստանյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Թվիթերի իր միկրոբլոգում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն՝ իր քաղաքական կյանքի առաքելության մասին:
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական կյանքի առաքելությունն էր...», հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս վառում նոր ոճրագործությունների համար։
Միջազգային համայնքը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ կանխելու էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում»,- գրել է Կոստանյանը: