Բացել լրահոսը Փակել լրահոսը
1116658
A A
Հասարակություն

ՀՀ ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են անապահովության գնահատման ոլորտի բարեփոխումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ օգոստոսի 2-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են անապահովության գնահատման ոլորտում ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները։

Նախարար Մկրտչյանն ընդգծել է սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկումների անհրաժեշտությունը և նշել, որ այսօրինակ հանդիպումները կարող են կարևոր ներդրում ունենալ նախատեսվող բարեփոխումների գործընթացում։

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով ընտանիքների անապահովության գնահատման ոլորտում նախատեսվող փոփոխություններին՝ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն անդրադարձել է դրանց նպատակներին, իրականացման ժամկետներին, ընթացակարգերին։ Նախարարի տեղակալը նշել է, որ յուրաքանչյուր փոփոխություն ուղղված է ծայրահեղ աղքատ ընտանիքների աղքատության շեմի հաղթահարմանը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների անդամների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված արդյունավետ ծրագրերի դերը։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։