Բացել լրահոսը Փակել լրահոսը
358725008_234789919517118_7933943024586230421_n
A A
Պաշտոնական

Մազութով բեռնատարը շրջվել է եւ փակել ճանապարհը

 
ՃՏՊ Կապան-Տանձավեր ավտոճանապարհին (թարմացված)
 
Օգոստոսի 2-ին, ժամը 04:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «HOWO» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ տուժածներ չկան։
 
🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Կապան-Տանձավեր ավտոճանապարհի 31-րդ կմ-ին «HOWO» մակնիշի բեռնատարի ցիստեռնը (բեռնված 22 տոննա մազութով) կողաշրջվել է և ընդունել մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ․ տուժածներ չկան, առկա է վառելիքի և մազութի արտահոսք։
 
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
Բեռնատարի ցիստեռնը հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է. ժամը 08:10-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: