Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess (2)
A A
Սպորտ

Հայաստանի շախմատի պատանեկան թիմը երրորդն է Եվրոպայի առաջնությունում

Ռումինիայի Յասի քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի Մ18 թիմային առաջնությունում Հայաստանի պատանեկան հավաքականը դարձավ մեդալակիր:

 

Այսօր կայացած վերջին տուրում մեր թիմը 3:1 հաշվով վստահ հաղթեց տանտերերի՝ Ռումինիայի հավաքականին: Մերոնցից հաղթանակ տարան Էմին Օհանյանն ու Ալեքս Սահակյանը, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանն ու Էրիկ Չաքրյանն ոչ-ոքի խաղացին:

 

Հայաստանի ընտրանին 14 հնարավորից վաստակեց 10 միավոր և զբաղեցրեց 3-րդ տեղը, քանի որ նրանից առաջ գտնվող Լեհաստանի և Իսրայելի 1-ին թիմերը նույնպես հաղթանակ տարան և պահպանեցին իրենց դիրքերը 1-ին և 2-րդ հորիզոնականներում:

 

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցեցին 10 երկրների 14 թիմ: