A
A
Հայաստանի մարզիկները առաջին մեդալներն է նվաճել Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերում
Աջակցիր «Ա1+»-ինԿոնգոյում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել:
Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը, մեր ազատ ոճային ըմբիշներ Վրեժ Գևորգյանը (61 կգ) ոսկե մեդալ է նվաճել և հռչակվել չեմպիոն, Հրաչյա Մարգարյանը (65 կգ) դարձել է արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիր:
Խաղերին Հայաստանից մասնակցում են 19 մարզիկ, որոնք իրենց ուժերը կչափեն աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս և հեծանվային սպորտ մարզաձևերում: Մրցումները կտևեն մինչև օգոստոսի 6-ը: