
A
A
Հայաստանը պարտվեց Լեհաստանին. շախմատի Եվրոպայի Մ18 առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի մինչև 18 տարեկան շախմատիստների հավաքականն առաջին պարտությունը կրեց Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի Մ18 թիմային առաջնությունում:
Այսօր կայացած նախավերջին՝ 6-րդ տուրում, մեր թիմը մրցեց Լեհաստանի հետ: Երեք պարտիա ավարտվեց ոչ-ոքի, իսկ ահա սպիտակներով հանդես եկող Էրիկ Չաքրյանը պարտվեց իր մրցակիցին: Այդպիսով, Հայաստանի հավաքականը զիջեց 1,5:2,5 հաշվով և վաստակած 8 միավորով այժմ 3-րդ տեղը բաժանում է Հունգարիայի հետ:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Լեհաստանի հավաքականը, որն ունի 10 միավոր: Նրանից մեկ միավոր քիչ է վաստակել Իսրայելի 1-ին թիմը: Հենց այս չորս թիմերն էլ կպայքարեն մեդալների համար: Վաղը կայանալիք վերջին՝ 7-րդ տուրում, Հայաստանի հավաքականը կհանդիպի Ռումինիայի հետ, որը 6 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: