Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+hamlet (1)
A A
Սպորտ

Համլետ Մանուկյանը նույնպես դարձավ Եվրոպական Երիտասարդական Օլիմպիական փառատոնի չեմպիոն

Հայաստանի պատանի մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն ոսկե մեդալ նվաճեց Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպական Երիտասարդական Օլիմպիական փառատոնում։

Օղակների վրա վարժությունում նա ցույց տվեց 13․666 արդյունք և գրավեց առաջին տեղը։ Նրա թիմակից Մամիկոն Խաչատրյանը զբաղեցրեց վերջին՝ 8-րդ հորիզոնականը։

Այդպիսով, Հայաստանի մարմնամարզիկները երկու ոսկե մեդալ նվաճեցին սույ փառատոնում։ Մինչ այդ նժույգ թափեր վարժությունում հաղթել էր Մամիկոն Խաչատրյանը։