Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+shtanga 28.07
A A
Սպորտ

Գառնիկ Չոլակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

Հայաստանի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը ոսկե մեդալ է նվաճել Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում:

 

Մեր 61 կգ քաշային ծանրորդը երկամարտում գրանցել է 255 կգ արդյունք (140+255) և գրավել առաջին տեղը: Նա ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում:

 

Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը երկամարտի 254 կգ (110+144) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում նա նվաճել է արծաթե մեդալ:

 

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 3-ը: