A
A
Հայաստանի մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումներ
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 27-ին չեխական Պլզեն քաղաքի «Դուսան Արենայում» կկայանա ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Պլզեն» (Չեխիա) – «Դրիտա» (Կոսովո) առաջին հանդիպումը: Ինչպես նշում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը:
Նույն օրը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Գրուպամա Արենայում» կկայանա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) հանդիպումը: Աշոտ Ղալթախչյանը նշանակվել է հանդիպման մրցավար: Մրցավարի օգնականները կլինեն Արթուր Գդլյանը և Սարգիս Հովհաննիսյանը, չորորդ պաշտոնյան՝ Զավեն Հովհաննիսյանը: